Շարժմանը մասնակցելը էմոցիոնալ որոշում չէ. Գեղամ Ստեփանյան

Ինչ-որ մարդիկ առաջ են բերում թեզը, իբրև թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շահարկում է արցախցիների հույզերը. լինելով շարժմանը մասնակցող, հետևող մարդ՝ վստահաբար ասում եմ՝ չկա այդպիսի բան, և եթե խոսեք շարժմանը մասնակցող արցախցիների հետ, կլսեք, որ շարժման ընթացքում մի բան էլ քիչ է խոսվում Արցախի մասին, այսինքն՝ շարժմանը մասնակցող արցախցիների մոտ կա պահանջ՝ լսելու պատասխաններ, թե շարժման հաջողության դեպքում Արցախի հետ կապված ինչ օրակարգ կա, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Որևէ մեկը երբևէ չի ասի, որ իր հույզերը մանիպուլացվում են կամ որևէ ձևով օգտագործվում են։ Նրանք, ովքեր այդ պնդումն են անում, ես հարց ունեմ՝ իսկ այդ հույզերը որտեղի՞ց թափվեցին արցախցիների գլխին։

Շարժմանը մասնակցելը ոչ թե պահի տակ առաջացած պարզապես էմոցիոնալ որոշում է, այլ՝ մարդկանց ապրածի, մաշկի վրա զգացածի, այդ ամենի արդյունքում ձևավորված դիրքորոշման արտահայտում։ Հայրենիք կորցնելը, տուն-տեղ կորցնելը, ամեն ինչ կորցնելն օբյեկտիվ դժգոհություն են առաջացնում, և մարդը գնում է հավաքների՝ այդ դժգոհությունն արտահայտելու ՀՀ իշխանություններին, որոնց համարում է ստեղծվածի մեղավորը և պատասխանատուն»։

Թիվ 1

Recent Posts

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները

Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ: Ըստ…

13 minutes ago

Երևանն աջակցում է Գյումրիին՝ կարգավորելու թափառող կենդանիների խնդիրը

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների…

36 minutes ago

Դադարեք լինել ԱՄՆ-ի «երջանիկ վասալներ»․ Մակրոնը՝ ԵՄ երկրներին

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…

55 minutes ago

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…

2 hours ago

Ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների

Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…

2 hours ago