NASA միջազգային տիեզերական գործակալությունը ներկայացրել է իր առաջին X-57 Maxwell էլեկտրական ինքնաթիռը, հայտնում է գործակալության կայքը։ Ինքնաթիռը գտնվում է Կալիֆոռնիայի նահանգի Էդվարդս քաղաքում հետազոտությունների «Արմսթրոնգ» կենտրոնում։
Ինքնաթիռի նոր մոդելում գործակալությունը ներքին այրման ավանդական շարժիչները փոխարինել է էլեկտրական շարժիչներով։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքները սկսվել են 2015թ․, իսկ հաջորդ տարի սպասվում է նոր մոդելի թեսթային թռիչքը։