ՌԴ-ն ՀՀ-ին դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից. Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

Նա նշել է՝ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությանը, որ երկկողմ հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում: Գալուզինի խոսքով՝ Հայաստանը, իբր, անհիմն է քննադատում Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին։

Նրա համոզմամբ՝ դա Արևմուտքի հակառուսական քաղաքականության հետևանքն է: «Արևմուտքն ուզում է դուրս մղել Մոսկվային Հարավային Կովկասից, իսկ դա անիրատեսական է»,- համոզմունք է հայտնել դիվանագետը:

«Ռուսական կողմը Հայաստանը դիտարկում է որպես իր ամենամոտ դաշնակից, որպես շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում՝ թե՛ ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին, թե՛ երկկողմ պայմանագրերին համապատասխան»,- ընդգծել է Գալուզինը:

Նա հավելել է՝ Մոսկվան պատրաստ է շարունակել Երևանի հետ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:Գալուզինը նշել է, թե ակնկալում են, որ Հայաստանում կգերիշխի Ռուսաստանի եզակի, անվիճելի դերի ըմբռնումը։ «Մեզ ոչ մի Արևմուտք չի կարող փոխարինել»,- ասել է փոխարտգործնախարարը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ Երևանում Մոսկվայի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո վերադարձել է Հայաստան: «Խորհրդակցության համար դեսպանին կանչելը ստանդարտ ընթացակարգ է, որը հաճախ է տեղի ունենում»,- նշել է Գալուզինը:

Թիվ 1

Recent Posts

Բաքվում պատանդառված հայ գերիները և COP-29-ին Հայաստանի չմասնակցության թեման

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. «Բաքվում պատանդառված հայ գերիները և COP-29-ին Հայաստանի չմասնակցության թեման Այս…

1 minute ago

«Մեղադրյալների պատասխանատվությունը» կիսելու ժամանակը

Համացանցը հեղեված է Ռուբեն Վարդանյանի լուսանկարներով, սոցիալական մեդիայում նրա մասին գրառումների պակաս չկա: Տարածվել է…

8 minutes ago

ՀՀ-ն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները. Խուդաթյան

Հայաստանն ավարտել է Մարգարայի սահմանային կետի աշխատանքները, բացմանը պատրաստ վիճակ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի…

15 hours ago

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ…

15 hours ago

ՌԴ-ն երբեք չի համաձայնի խաղաղապահ ուժերի տեղակայմանը. Լուկաշենկո

Ռուսաստանը երբեք չի համաձայնի ԵՄ երկրների խաղաղապահ ուժերի տեղակայմանը Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի…

15 hours ago

Քննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով…

16 hours ago