Մեկ անձից հրատապ կատարվող գնումները նվազել են

Հայաստանում «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում 2023-ին զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը: Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«2023 թվականին «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը՝ 2022 թվականի 10 տոկոսի համեմատ: Համաձայն մեր գնահատականների՝ առանց ԼՂ ճգնաժամի՝ այս ցուցանիշի մակարդակը կարող էր նվազ լինել անգամ 5 տոկոսից»,-ասաց Հովհաննիսյանը:

Մրցակցային ընթացակարգերի դերն ընդհանուրի մեջ աճել է՝ կազմելով 87.6 տոկոս՝ 2022-ի 83 տոկոսի համեմատ: Այս միտումը շարունակվել է նաև 2024 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում, ցուցանիշն աճել է մինչև 94.2 տոկոս՝ 2023 թվականի նույն ամիսների 88.3 տոկոսի համեմատ:

Նախարարը հավելեց, որ հաճախ մրցույթներում հաղթած մասնակիցները չեն կարողանում մատակարարել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք հանձն են առնում:

Մատակարարվող ապրանքները կամ ծառայությունները հաճախ իրագործում են մեծ ուշացումներով և չեն ապահովում պահանջված որակական, տեխնիկական բնութագրիչները:

«Ուստի գնումների համակարգը բարելավելը միայն կարգավորումների բարելավման հարց չէ: Գնումների համակարգը բարելավելը միակողմանի, միայն մեզնից կախված գործառույթ չէ, այլ նախևառաջ հիմնականում կարողությունների հարց է: Պատվիրատուն հստակ և բոլոր մանրամասնություններով պետք է իմանա, թե ինքն ինչ է ուզում ստանալ, պետք է կարողանա նկարագրել ուզածն ու գնահատական տալ ստացված արդյունքին»,-ասաց նախարարը:

Ֆինանսների նախարարությունն այս ուղղությամբ, նրա վստահեցմամբ, ընթացակարգերը պարզեցնելուն զուգահեռ ակտիվացրել է խորհրդատվական գործառույթը, տրամադրել է աջակցություն ավելի քան 1800 ընթացակարգի:

Արդյունքն այն է, որ մրցակցային ընթացակարգերում միջին մասնակցությունը 2022 թվականի 1.9-ից աճել է՝ 2023-ին հասնելով 2.2-ի: Թիրախը միջինում 3 մասնակիցն է:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

5 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

5 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

5 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

5 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

6 hours ago