Այո, ասել եմ 4 օր, հետո էլ կարող ա ևս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո էլ՝ մի տարի. Վազգեն Գալստանյան

«Դուք շատ հուզված եք այդ ժամկետներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Վազգեն Գալստանյանը՝ արձագանքելով հարցին, թե իր նշած ժամկետը՝ 4 օրը, փաստորեն լրանում է:

«Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է: Այո, ասել եմ՝ 4 օր, հետո էլ կարող ա ևս 4 օր ասեմ, հետո էլ՝ մի ամիս, հետո էլ՝ մի տարի ասեմ: Այս օրը չափազանց կարևոր օր է, և ես ասել եմ՝ համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, իր ընդվզումը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնել դա»,- ասել է Գալստանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Վազգեն Գալստանյանն իր համակիրներին կոչ էր արել 4 օր, այսինքն՝ 96 ժամ, անդադար մնալ փողոցում՝ վստահեցնելով, որ այդ կերպ կհասնեն ցանկալի արդյունքի, այն է՝ իշխանափոխության:

Նա նաև ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել:

Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը: 

Այնուհետև պարզ դարձավ, որ իմպիչմենտ հայտնելու համար խորհրդարանական ընդդիմությունը չէր կարողացել համապատասխան թվով ձայներ հավաքել և Ազգային ժողովի օրակարգ էր տարել ոչ թե իմպիչմենտի, այլ հրաժարականի ուղերձի նախագիծ:

Թիվ 1

Recent Posts

Երկու կողմերի երկարաժամկետ շահերը կապահովվեն. Մոհհամադ Ռեզա Արեֆ

Հայաստանում բնակվող իրանցիները պետք է փորձեն երկարաժամկետ տեսանկյունից առաջ տանել երկու երկրների միջև փոխգործակցությունը. Երևանի…

33 seconds ago

ԱՀԿ-ն կոչ է արել երկրներին սահմանափակել սմարթֆոնների օգտագործումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհի երկրներին կոչ է անում դիտարկել սմարթֆոնների օգտագործման սահմանափակումների հնարավորությունը ծխախոտի…

6 mins ago

Քննարկվել են այլընտրանքային հումքի ձեռքբերման հեռանկարները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պետություն-մասնավոր հատված երկխոսության հարթակի շրջանակներում ընդունել է ադամանդագործության…

19 mins ago

Ադրբեջանն այնքան էլ հակված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելուն․ վարչապետ

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին․ «Էն, որ Ադրբեջանը…

30 mins ago

Մենք պետություն ունենալու շանս ենք ստացել. Փաշինյան

Ղարաբաղի հարցը հենց իր էության մեջ թոկի ձևով, Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել…

36 mins ago

Վարչապետը մեկնաբանել է ՄԱԿ-ում իր ելույթը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին, որտեղ կոչ…

41 mins ago