Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրել է ԼՂ ժողովրդին ներքաղաքական նպատակներով օգտագործելու համար. «Մեր հանձնառությունն էր՝ մենք իրենց ասել էինք ձևը, թե ինչ պետք է անել էդ խնդրի լուծմանը հասնելու համար։ Դուք էիք, որ այս ամբիոններից ասում ու մի հատ էլ զանգում, ասում էիք՝ չէ, չանեք դա, կանեք ուղիղ հակառակը, վեր կացեք, բոլորդ եկեք։ Գիտե՞ք՝ ինչու էիք կանչում, որովհետև թքած ունեք ԼՂ ճակատագրի վրա։ Քանի որ ցույց էիք անում այդտեղ, 3-4 հազար մարդուց ավել չէիք հավաքում, ձեզ ցույցի մասնակից էր պետք։ ԼՂ ժողովրդին էնքան թունավորեցիք ՀՀ կառավարության ու ժողովրդի դեմ․․․ Ձեզ ԼՂ ժողովուրդը 98 թ․ հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ՝ 5 հազար դրամով, ցույցերին։ Այ էս եք դուք, էս ա ձեր ճշմարտությունը, էս ա ձեր քաղաքականությունը, հիմա էլ նույնն ուզում եք անել ՀՀ ժողովրդի հետ, որ գուբերնիայում լինեք թեմակալ առաջնորդներ, գնաք սարկավագներ լինեք՝ խորաններին խունկ ծխելով, կայսեր տիրապետության ներքո։ Ձեզ համար ԼՂ ժողովուրդը եղել է, կա ու կլինի իշխանություն պահելու միջոց։ Դուք թքած ունեք ԼՂ վրա էլ, ՀՀ վրա էլ, ՀՀ ժողովրդի վրա էլ․ դուք հացկատակներ եք»։
Փաշինյանի խոսքերին հետևեց իշխող խմբակցության պատգամավորների ծափահարությունները։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…