«Խնդիրն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել, և դա իմ ամենամեծ ձախողումն է». Փաշինյան

Իմ ընկալմամբ, 2018 թվականից ամենամեծ խնդիրը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ-ի խնդրի հետ կապված, հետևյալն է եղել, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով կամ պատերազմի ճանապարհով, Սերժ Սարգսյանի ասած տրամաբանության մեջ, այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս ինձ այդ հարցը տվել եմ՝ եթե այս զիջումը անենք, այն զիջումը անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը, և չեմ կարողացել պատասխանել այդ հարցին: Ես հիմա այդ հարցի պատասխանը ունեմ և այդ հարցի պատասխանը ՀՀ-ի 29.743 քմ քառակուսի կիլոմետրն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ ինքն է մեղավոր. «Ես ինքս պետք է գայի ԱԺ-ին դռնփակ ռեժիմով ասեի, որ մենք պետք է համաձայնվենք, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն այն տրամաբանությամբ, որ լինի հայկական և ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի և մեր զիջումների սահմանը պետք է լինի ՀՀ-ի 29.743 քմ քառակուսի կիլոմետրը»:

«Ես սա ասում եմ, բայց զուգահեռ ինքս իմ մեջ ասում եմ, որ ոչ իմ լեզուն կպտտվեր էն ժամանակ նման բան ասեի, ես ինքս ինձ չեմ կարողացել դրա մեջ համոզել, ընդ որում, որ ես համոզված եմ, որ ինքս ինձ համոզեի, ձեզ կհամոզեի, բայց խնդիրն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել և դա իմ ամենամեծ սխալն է ու ամենամեծ ձախողումն է, որովհետև պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա, և ես այսօր դրա համար եմ անում դա, ես հասկանում եմ, որ պետք է վերցնեմ ինձ վրա, որովհետև եթե ես չվերցնեմ, ուրիշ ոչ ոք չի վերցնի, դա իմ պարտքն է, որ ես վերցնեմ»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը վերջում հավելել է, որ ոչ մի միակողմանի զիջում տեղի չի ունեցել:

Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

11 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

12 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

14 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

15 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

16 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

17 hours ago