Ռուսական ակտիվների հաշվին G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն

G7-ի 50-րդ գագաթնաժողովը կբացվի հունիսի 13-ին՝ Իտալիայի Ապուլիա քաղաքում։ Հանդիպման ընթացքում G7-ի երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինայի աջակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմում, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, միգրացիոն խնդիրները, Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։

Ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչին, հայտնում է, որ մինչև հանդիպումը Յոթնյակի (G7) երկրները համաձայնել են 50 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվները։

«Մեծ յոթնյակի» ղեկավարները, գրում է Le Monde-ը, ծրագրել են օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված 325 միլիարդ դոլարի շահույթը որպես գրավ Կիևին վարկ տրամադրելու համար։

Ուկրաինան մոտ ժամանակներս դաշնակիցներից 50 մլրդ դոլար կստանա, իսկ վարկը կմարվի ՌԴ կենտրոնական բանկի ակտիվների՝ իրեն փոխանցված տոկոսներից, որոնք սառեցվել են արևմտյան երկրներում։ Պարբերականը պնդում է, որ ի սկզբանե այդ նախաձեռնությունը ներկայացրել էին ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

1 hour ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

2 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

2 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

3 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

3 hours ago