Որևէ մեկն այս երկրում միայնակ չի կարող վերացնել կոռուպցիան. Անդրեասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իմ ճանաչած պաշտոնյաների մեջ այն մարդն է, որը միշտ անկեղծ և հետևողական ուզել է պայքարել և պայքարել է կոռուպցիայի դեմ։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։

«Որևէ մեկս էս երկրում միայնակ չենք կարող վերացնել կոռուպցիան։ Ես ինքս կոռուպցիան ատում եմ, կոռուպցիան ինձ համար ամենազզվելի երևույթն է, բայց ես չեմ կարող ասել, որ ես վերացրել եմ կոռուպցիան դատական համակարգում»,- նշեց նա։

Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ են մի շարք մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, օպերատիվ բոլոր ծառայությունները, իրավապահ բոլոր մարմինները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ազդարարող քաղաքացիներ։

«Բոլորս միասին ենք պայքարում կոռուպցիայի դեմ։ Այլ հարց է, որ ես վստահ եմ եղել որպես նախարար, հիմա էլ վստահ եմ, որ Հայաստանի երեք իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական, ունեն զրո հանդուրժողականություն համակարգային կոռուպցիայի և ընդհանրապես կոռուպցիոն երևույթների դեմ։ Առանձին անձերի մասին չեմ ասում. ընդհանուր, որպես քաղաքականություն»,- նշեց նա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

10 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

10 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

10 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

10 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

11 hours ago