Նոր «Մարտի 1»-ը բացառված չէ. Արծվիկ Մինասյան

«Երեկ ես հայտ էի տալիս ելույթի․ նպատակս՝ Մարիա Կարապետյանի ելույթին անդրադարձ կատարելն էր, նաև իշխանության հակաօրինական ընթացքը արդարացնող Արուսյակ Ջուլհակյանի ելույթին անդրադարձ կատարելն էր, բայց այն ինչ տեղի ունեցավ երեկ` այս շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ բնականաբար, փոխում է նաև ելույթի իմաստն ու տրամաբանությունը։

Երեկ հարյուրավոր քաղաքացիներ, նաև ոստիկաններ ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնց առողջություն ենք մաղթում, բայց նաև երեկվա իրադարձությունները փաստեցին, որ մենք շարունակվում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որ չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի, պատրաստ է ամենաբիրտ գործողություններով ոտնահարել ոչ միայն սահմանադրական կարգը, այլև՝ քաղաքացիների կյանքի և առողջության դեմ կազմակերպի հանցագործություններ։ Նոր «Մարտի 1»-ը բացառված չէ »,-այսօր՝ հունիսի 13-ին ԱԺ նիստի ընթացքում հայարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

7 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

8 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

9 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

9 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

9 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

10 hours ago