Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» արգելոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ««Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց: Նրան ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Արգելոցի տնօրեն Արամ Դավթյանի և աշխատակիցների հետ քննարկվել են հայեցակարգային զարգացման որոշ խնդիրները, մասնավորապես՝ նախատեսվող մոդուլային կենտրոնի կառուցման, տարածքի հետ կապված որոշ փաստաթղթային և տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև առաջիկա անելիքները:

Նախարարը հետաքրքրվել է, թե կառուցվելիք մոդուլային կենտրոնում ինչ գործընթացներ են կազմակերպվելու, և որքանով այն կնպաստի արգելոցի հիմնական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

ԿԳՄՍ նախարարն այցի շրջանակում նաև ծանոթացել է տարածքում առկա ենթակառուցվածքներին և պայմաններին, շրջել արգելոցի տարածքում:

Տնօրեն Արմեն Դավթյանը նախարարին ներկայացրել է հիմնական խնդիրները՝ կարևորելով այցելուների թվի ավելացումը, հանրահռչակումն ու զարգացումը:

Ժաննա Անդրեասյանի հանձնարարությամբ համայնքի հետ կքննարկվեն արգելոցի տարածքում շինթույլտվության փաստաթղթային հարցերը՝ նախատեսվող աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու նպատակով:

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

7 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

7 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

7 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

7 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

8 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

8 hours ago