Խաղաղության համաձայնագիր կնքելու առաջարկը մնացել է անարձագանք. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքին։

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:

Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ:

Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- նշված է հայտարարության մեջ:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

13 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

21 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

25 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

28 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

32 mins ago

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սկսվել է։ Հանդիպման արարողակարգային մասում…

42 mins ago