Շոլցը մտադիր է խստացնել Գերմանիայի միգրացիոն քաղաքականությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դաշնային կառավարության և Գերմանիայի արևելյան երկրամասերի վարչապետների միջև լիակատար միասնություն է տեսնում անօրինական միգրացիայի դեմ պայքարում։

Deutsche Welle-ն գրում է, որ այդ երկրամասերի վեց կառավարությունների ղեկավարների հետ հունիսի 18-ին Վիտենբերգում կայացած հանդիպումից հետո Շոլցը հայտարարել է, որ անցյալ տարի «հեռուն գնացող որոշումներ» են ընդունվել, որոնք առաջիկայում ուժի մեջ կմտնեն։ «Մենք հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի այս միտումը պահպանվի», – ասել է դաշնային կանցլերը՝ նկատի ունենալով Գերմանիայում միգրանտների թվի նվազման միտումը։

Սաքսոնիա-Անհալթի երկրամասի վարչապետ Ռայներ Հազելոֆը, որը ներկայում գլխավորում է Գերմանիայի արևելյան երկրամասերի կառավարությունների ղեկավարների խորհրդաժողովը, լիովին հաստատել է հաջող բանակցությունների վերաբերյալ կանցլերի խոսքերը։

Նա ասել է, որ անցյալ շաբաթ Վոլմիրշտեդտ քաղաքում դանակով հարձակումը ցույց է տվել, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել արտաքսման գործելակերպի կիրառման ուղղությամբ: Ներկայում մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, նշել է Հազելոֆը:

Հունիսի 15-ին Գերմանիայի ոստիկանությունը կրակել-սպանել էր աֆղանստանցի 27-ամյա մի տղամարդու, որը սպանել էր իր հայրենակցին, այնուհետև վիրավորել 3 անձի, որոնք մասնավոր տան բակում դիտում էին Եվրո 2024 ֆուտբոլային մրցաշարի բացման խաղը։ Դանակով զինված տղամարդը նաև հարձակվել էր դեպքի վայր կանչված ոստիկանների վրա։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

13 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

20 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

25 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

27 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

31 mins ago

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սկսվել է։ Հանդիպման արարողակարգային մասում…

42 mins ago