«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.
«Անցյալ տարի այս օրը կարող էր փրկվել արցախահայությունը
Նախորդ տարվա հունիսին, բլոկադայի ֆոնին և ամերիկյան ճնշման տակ Բաքուն համաձայնվեց ուղիղ բանակցություններ սկսել Ստեփանակերտի հետ։
Սա ֆունդամենտալ և աննախադեպ հնարավորություն էր` խոսելու արցախահայության իրավունքներից ու երաշխիքներից։
Շատերս բավականին ոգևորված էինք։ Հայտնի էր բանակցությունների օրը` հունիսի 19 և վայրը` Սոֆիա։
Օրը եկավ ու Արցախի իշխանությունները, տեղի տալով Ռուսաստանի իշխանության ու Արցախի էլիտաների ճնշումներին, հրաժարվեցին բանակցել Բաքվի հետ։
Պատկերացնու՞մ եք, 25 տարի անց Ադրբեջանը համաձայնել էր սեղանի շուրջ նստել Արցախի հետ, բայց Արցախը հրաժարվեց։
Բանակցություններից հրաժարվելով, բնականաբար, Ստեփանակերտի իշխանությունները, Արցախի դեմ ագրեսիան արդարացնելու խաղաքարտ տվեցին Բաքվին։ Եվ Բաքուն այն օգտագործեց ուղիղ 3 ամսից` Սեպտեմբերի 19-ին։
Զավեշտալին այն է, որ Ադրբեջանի հետ բանակցելուն ընդդիմացողները 2023-ի սեպտեմբերի սկզբին Ստեփանակերտում եկան իշխանության և օրեր անց արդեն ստիպված եղան ոչ թե բանակցել, այլ ստորագրել ամբողջական և անվերապահ կապիտուլացիա։
Արդյո՞ք Բաքվի հետ բանակցելուն խանգարողները կմտածեին, որ 3 ամիսց արդեն իրենք են նստելու սեղանի շուրջ, բայց ոչ թե բանակցելու, այլ կապիտուլացիա ստորագրելու` դժվար է ասել։
Արդյո՞ք դա արդյունք էր ռուսների վրա չափից շատ հույս դնելու, թե արցախյան էլիտաների կազմակերպած սովորական դավադրություն էր` կրկին դժվար է ասել։
Արդյո՞ք բանակցուեյունների գնալու դեպքում ամեն ինչ կգնար լավ սցենարով` ոչ մեկ չգիտի։ Բայց վստահ եմ, որ դեպքերն այսքան վատ դժվար թե զարգանաին ու, հավանաբար, այժմ Արցախում հայեր կապրեին։ Ամեն դեպքում` ավելի վատ հաստատ չէր լինի»,-գրել է նա։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…