ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արման Բաբաջանյանը և Մխիթար Հայրապետյանը հանդես են գալիս նոր օրենսդրական նախաձեռնությամբ, համաձայն որի՝
✅ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից,
✅ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան,
✅ Վերոնշյալ քաղաքացիները, ըստ նոր իրավակարգավորումների, այլևս չեն կարող ազատվել քրեական հետապնդումից՝ վաղեմության ժամկետները անցնելու հիմքով:

















