ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայում իր պաշտոնակցի հետ ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին․
«Այժմ շատ կարևոր է ապահովել սահմանազատման շարունակականությունը՝ հիմնված նույն Ալմա-Աթայի հռչակագրի և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատման վրա, քանի որ դա կենսական նշանակություն ունի սահմանին հստակություն ապահովելու և ապագայում ցանկացած սադրանքից խուսափելու համար։ Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք դրանք վերջնական տեսքի բերել ու պայմանագիրը կնքել առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես արդեն առաջարկել ենք։
Ցավոք, մինչ օրս այդ առաջարկին ադրբեջանական կողմից պատասխան չենք ստացել: Ավելին, Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում մեր և ավելի լայն տարածաշրջանում խաղաղության վերջնական նպատակի հարցում նրանց անկեղծության վերաբերյալ»,- հայտնել է նախարարը:
Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։…
Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել: Այս մասին հայտնում է…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ տարածքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթ…
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ուղերձներ են հղել՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։ ԵԽ…
Միգուցե հարցը հասունացած չէր, հիմա հասունացած է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից։ «Հայաստանը դուրս…