ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

ԵՄ-ն հաստատել է պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը, ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, կանդրադառնա ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման վրա և կներառի նոր անձնական սահմանափակումներ, տեղեկացնում է ТАСС-ը։

Պատժամիջոցների փաթեթը ներառել է 61 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, ԱՄԷ-ից և Թուրքիայից: Նրանց դեմ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ են մտցվել։

14-րդ փաթեթի շրջանակում սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի 116 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ։ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 27 լցանավի դեմ, որոնք տեղափոխում են ռուսական նավթ և նավթամթերք՝ անկախ G7-ի գնային առաստաղից։

ԵՄ-ն ավիաընկերություններին արգելել է չարտերներ և մասնավոր թռիչքներ իրականացնել ամբողջ աշխարհում՝ Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերով:

Եվրոպական ընկերություններից պահանջում են հետևել, որ երրորդ երկրներում իրենց «դուստր» ձեռնարկությունները չշրջանցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների սահմանած բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն՝ որպես Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման մի մաս։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

3 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago