Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի նախապատրաստության շրջանակում Ռեքս Կալամյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի և ընկերական մրցաշարի է մասնակցել ԼոսԱնջելեսում՝ դառնալով մրցաշարիհաղթող: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հայաստանի հավաքականն առաջին խաղում ուժերն է չափել Գվատեմալայի ընտրանու հետ և 89:57 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 21 միավոր, 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Երկրորդ խաղում մեր ընտրանին մրցել է Իռլանդիայի հետ և գերլարված խաղում հաղթանակ տարել 92:91 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող:
Իռլանդիայի հետ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձյալ Անդրե Սպայթ Մկրտչյանն էր. նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Նշենք՝ հավաքին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել 16 բասկետբոլիստներ, այդ թվում՝ երիտասարդ խաղացողներ: Թիմին չեն միացել Քրիս Ջոնսը՝ վնասվածքի, իսկ Դավիթ Խաչատրյանը՝ հետվերականգնողական փուլում գտնվելու պատճառով, Արկադի Մկրտիչյանը ևս բացակայել է:
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական առաջին փուլում փետրվարի վերջին Վիեննայում մրցել է Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել է 91:106 հաշվով: Այնուհետև՝ նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում, սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային:
Հայաստանի բասկետբոլի հավաքական ԱՄՆ ուսումնամարզական հավաքին մասնակցել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝…
Թուրքիան մտադիր է շարունակել աշխատանքը Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցերով։ Այս մասին Անկարայում Ռուսաստանի…
Չինաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ և ենթակա չեն արտաքին ազդեցության․…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կրիստեն Միհալին ազգային տոնի՝ Անկախության…
Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Աբաս Արաղչին հանդիպել…