Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել բանակցություններ սկսել՝ նպատակաուղղված երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Կարգավորման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բահրեյնի արտգործնախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ազ Զայանիի և Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հանդիպման ընթացքում, որը կայացել է հունիսի 23-ին Թեհրանում։
Ըստ գործակալության՝ հանդիպմանը «երկու կողմերը որոշել են ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ երկու երկրների միջև բանակցություններ սկսելու և նրանց միջև քաղաքական հարաբերությունների վերականգնման ուղիների ուսումնասիրման համար»։
2016 թվականի հունվարին Իրանի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Էր Ռիադը և Մանաման խզեցին դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ:
2023 թվականի մարտի 10-ին հայտարարվեց, որ Իրանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել հարաբերությունների կարգավորման և դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
2023 թվականի մարտի 12-ին Մանամայում հայտնել էին, որ բաց են Թեհրանի հետ կապերի վերականգնման համար, իսկ մարտի 14-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին հավաստիացրել էր, որ Իրանը պատրաստ է զարգացնելու համագործակցությունը բոլոր հարևանների, այդ թվում՝ Բահրեյնի հետ:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…