Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունիսի 25-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի երեկոյան, 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23մ/վ, երեկոյան ժամերին՝ 11-14մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում` հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 26-ին կեսօրից հետո, 27-ի գիշերը, 29-ին կեսօրից հետո, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վ արագությամբ:

Թիվ 1

Recent Posts

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները

Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ: Ըստ…

18 minutes ago

Երևանն աջակցում է Գյումրիին՝ կարգավորելու թափառող կենդանիների խնդիրը

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների…

41 minutes ago

Դադարեք լինել ԱՄՆ-ի «երջանիկ վասալներ»․ Մակրոնը՝ ԵՄ երկրներին

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…

1 hour ago

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…

2 hours ago

Ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների

Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…

2 hours ago