Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարմանը և այդ համատեքստում իրականացվող իրավական բարեփոխումներին: 

Մասնավորապես, դրանք վերաբերում են ապրանքների և ծառայությունների բնութագրերին, այդ թվում՝ քանակի և որակի համապատասխանությանը, առցանց առևտրին, սննդի անվտանգությանը, վերահսկողության մեխանիզմներին և դրանց կատարելագործմանը և այլն: 

Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունները կնպաստեն սպառողների իրավունքների հստակ, միասնական ամրագրմանը, քաղաքականության մշակմանը, վերահսկողական մեխանիզմների ներդրմանը, խմբային և անհատական շահերի պաշտպանությանը, սպառողների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Նշվել է, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսվում է իրականացնել Էկոնոմիկայի նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական քայլերի ու նախատեսվող օրենսդրական փոփոխությունների իրականացումը սահմանված ժամանակահատվածում:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

13 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago