Հայաստանը դիվերսիֆիկացնում է սպառազինության մատակարարներին

Forbes.com կայքում հրապարակված Փոլ Իդոնի Armenia Continues French And Indian Arms Acquisitions հոդվածը.

«Ռազմական դիվերսիֆիկացիայի եւ վերակազմավորման վերջին փուլում Հայաստանը Ֆրանսիայից պատվիրել է Caesar ինքնագնաց հաուբիցներ, ինչը դատապարտվել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնյուն հայտարարեց պայմանագրի մասին՝ այն բնութագրելով որպես «նոր կարեւոր հանգրվան» Փարիզի եւ Երեւանի «պաշտպանական հարաբերություններում»:

Բաքուն եւ Մոսկվան արագ դատապարտեցին գործարքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ դա տարածաշրջանում «Ֆրանսիայի սադրիչ գործունեության լրացուցիչ ապացույցն է»:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նույն կերպ Ֆրանսիային մեղադրեց «Հարավային Կովկասում զինված առճակատման հերթական փուլը հրահրելու մեջ»:

2020 թվականի պատերազմից եւ 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկլավի գրավումից հետո Հայաստանը ստիպված էր ցավով եզրակացնել, որ իր ավանդական աջակիցը՝ Ռուսաստանը, որի հետ նա ունի պաշտպանական պայմանագիր, անվստահելի է կամ, ավելի վատ՝ բացահայտ երեսպաշտ:

Երեւանը վերջերս հայտարարեց, որ մտադիր է դուրս գալ Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: Երկիրը նաեւ ձգտում է աստիճանաբար նվազեցնել մեծ կախվածությունը Ռուսաստանից ռազմական տեխնիկայի առումով:

Այդ նպատակին հասնելու համար հավանաբար զգալի ժամանակ կպահանջվի: 2011-2020 թվականներին Հայաստանի սպառազինության ներմուծման 94%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, որը հաճախ զինամթերքը վաճառում էր Երեւանին զեղչված գներով: Դեռեւս 2019-ին Երեւանը ձեռք բերեց չորս Սու-30ՍՄ կործանիչներ՝ Երեւանի կողմից երբեւէ շահագործված ամենաառաջադեմ ինքնաթիռները։

Սու-30ՍՄ կործանիչները Սու-30ՍՄ կործանիչներըԼուսանկարը` ՀՀ կառավարությունՌուսաստանից հեռանալու նպատակով Հայաստանի դիվերսիֆիկացման ջանքերը համեստ սկիզբ ունեին. 2020-ին Երեւանը Հնդկաստանից պատվիրեց չորս Swathi շարժական հրետանային տեղորոշող հակամարտկոցային ռադարներ:

2020-ի պատերազմից եւ 2021-ի մայիսին սահմանային բախումներից հետո Հայաստանն ավելացրեց Հնդկաստանից եւ Ֆրանսիայից գնումների ծավալները:

Հաղորդվում է, որ 2023-ին Հայաստանը ստացավ Pinaka բազմակի արձակման հրթիռային համակարգեր, որոնք պատվիրել էր Հնդկաստանից նախորդ տարի. քայլ, որն Ադրբեջանը նույնպես ժամանակին դատապարտեց:

Իսրայելի եւ Թուրքիայի կողմից Ադրբեջանին մատակարարված անօդաչու սարքերը հնարավորություն տվեցին վերջինիս 2020-ի պատերազմում ոչնչացնել առնվազն 240 հայկական տանկ: Իսրայելական Harop մեկանգամյա օգտագործման պայթուցիկ անօդաչու թռչող սարքերը գրոհել էին Հայաստանի տարածքում գտնվող խորհրդային ժամանակաշրջանի S-300 հեռահար հակաօդային պաշտպանության համակարգերը:

Ուստի զարմանալի չէ, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր հակաօդային պաշտպանության հնարավորությունները ֆրանսիական եւ հնդկական համակարգերով:

2023-ի հոկտեմբերին՝ ընդամենը շաբաթներ անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրավեց ամբողջ Ղարաբաղը, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Լեկորնյուն հայտարարեց, որ Ֆրանսիան կտրամադրի երեք Ground Master-200 ռադարներ եւ փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության Mistral համակարգեր՝ հայտարարելով, որ «երկնքի պաշտպանությունը բացարձակապես կարեւոր է»:

Նույն թվականին հայտնի դարձավ, որ Հայաստանը Հնդկաստանից պատվիրել է Zen հակաօդային պաշտպանության համակարգեր եւ միջին հեռահարության Akash հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր:

Հաղորդվում է, որ Հայաստանը դիտարկում է ավելի առաջադեմ Akash NG համակարգի եւ, հնարավոր է, նույնիսկ հնդկա-իսրայելական MR-SAM-ի գնումը, որը հայտնի է որպես Barak 8: Ադրբեջանն արդեն շահագործում է այդ համակարգը եւ, ըստ տեղեկությունների, օգտագործել է այն 2020-ի պատերազմում հայկական «Իսկանդեր» հրթիռը խոցելու համար: Երեւանը գուցե տեսնում է դա որպես հակակշիռ Ադրբեջանի իսրայելական արտադրության LORA քվազիբալիստիկ հրթիռներին:

Այնուամենայնիվ, այս ձեռքբերումներից եւ ոչ մեկը, հավանաբար, չի փոխի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում, որը, ըստ երեւույթին, տեսանելի ապագայում կմնա Ադրբեջանի օգտին: Թեեւ հրետանու վաճառքի համար Ադրբեջանը մեղադրում էր Ֆրանսիային երեսպաշտության մեջ՝ մեջբերելով անցած հոկտեմբերին Ֆրանսիայի հայտարարությունը, որ Հայաստանին զենք վաճառելը «պաշտպանական բնույթ է կրում», Երեւանը, ամենայն հավանականությամբ, նման սպառազինությունը ձեռք չի բերում արեւելյան հարեւանի վրա հարձակվելու համար:

Ի վերջո, Հայաստանն աշխատում է իր բանակի սպառազինության դիվերսիֆիկացման ուղղությամբ, բայց միաժամանակ բանակցում է Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ եւ կարգավորում հարաբերություններն այդ երկրի եւ Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ:

Մայիսի վերջին Հայաստանը թույլ տվեց Ադրբեջանին վերահսկողության տակ առնել չորս դատարկ սահմանամերձ գյուղերը՝ որպես սահմանների սահմանազատման լայն գործընթացի մաս, քայլ, ինչը երկրի ներսում բողոքի ալիք բարձրացրեց գործող կառավարության դեմ: Թեեւ երկրների միջեւ կան այլ չլուծված խնդիրներ, այս խաղաղ հանձնումը կարող է կարեւոր քայլ լինել դեպի խաղաղություն եւ նորմալացում:

Հայաստանի վերջին ձեռքբերումները հայկական զինուժի երկարաժամկետ վերակազմավորման մասն են, որն իրականացվում է Երեւանի մեկ այլ նպատակի՝ Արեւմուտքի հետ տնտեսական, ռազմական եւ քաղաքական ավելի սերտ հարաբերություններ խթանելու հետ, որպեսզի նվազեցնի երկարամյա կախվածությունը Մոսկվայից:

Սահմանազատումը, որը լուրջ քայլ է Ադրբեջանի հետ երկարատեւ ռազմական գործողություններին եւ լարվածությանը վերջ տալու համար, կարող է օգնել Երեւանին ավելի արագ հասնել նշված նպատակին՝ գուցե դարձնելով 2020-ականների երկրորդ կեսը պակաս մռայլ, քան առաջինն է»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

10 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

11 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

13 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

14 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

15 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

16 hours ago