McDonald’s-ը փոփոխել է Big Mac-ի դասական բաղադրատոմսը

McDonald’s-ը փոփոխություններ է մտցրել Big Mac-ի դասական բաղադրատոմսում՝ նվազեցնելով կոտլետների չափը և ավելացնելով հատուկ սոուս․ այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Ինչպես պարզաբանել են ընկերությունից՝ այժմ կոտլետների տապակման պրոցեսն ավելի հավասարաչափ կլինի։ Բացի այդ՝ նոր բաղադրատոմսով հազարն ու թթու վարունգն ավելի «թարմ» են դարձել, պանիրը «ավելի լավ է հալվում», իսկ բրոշե բուլկու վրա քունջութի սերմերը «ավելի քաոտիկ են լցված»:

Հրատարակությունը գրում է, որ ընկերությունը թարմացնում է իր բաղադրատոմսը՝ այլ ցանցերի հետ ավելի արդյունավետ մրցակցելու համար։ Խոսքը հատկապես Five Guys ռեստորանների մասին է, որոնք մատուցում են բուրգեր և ֆրի, ինչպես նաև հոթ-դոգ:

Նոր բաղադրատոմսերով պատրաստված բուրգերներն արդեն փորձել են Ավստրալիայի հաճախորդները։

Մինչև 2024 թվականի վերջ բաղադրատոմսը պետք է փոխվի աշխարհի բոլոր ռեստորաններում: Ընկերությունն ընդգծել է, որ նորամուծությունների շնորհիվ բուրգերի արժեքը չի փոխվի, սակայն ֆրանչայզինգով ռեստորանների սեփականատերերը կարող են ինքնուրույն իրենց գները սահմանել։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

5 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

6 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

8 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

9 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

9 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

11 hours ago