Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, թե իրենց քաղաքականությունը Հայաստանի հանդեպ սկզբունքային է.
«Եւ բոլոր այն կառավարությունները, որ իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակներում են գործում»,- ասել է նա։
Դեսպանը կրկնել է Իրանի կողմից բազմիցս հնչեցրած այն դիրքորոշումը, որ հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը և դեմ են միջազգայնորեն ընդունված սահմանների և աշխարհքաղաքական որևէ փոփոխության.
«Այս դիրքորոշումը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, թե Իրանում կամ Հայաստանում ով կգա իշխանության»,- ասել է նա։
Դեսպանն անդրադարձել է նաև Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ ՀՀ որոշմանը, նշելով, թե Հայաստանը ճիշտ քայլ է արել.
«ՀՀ–ի կողմից այս քաջ ու դրական քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները, ինչպես նաև դեմ է հանդես գալիս այն իրավունքների խախտմանը, որ դրսևորվում է Պաղեստինի կանանց, տղամարդկանց ու երեխաների նկատմամբ` սիոնիստական ռեժիմի կողմից»։
Ադրբեջանի ագրեսիվ հրետորաբանության մասին հարցին դեսպանը պատասխանել է.
«Եթե երկրները խաղաղության հայտ են ներկայացնում, չպիտի իրար հետ խոսեն սպառնալիքի լեզվով։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության ձևին, դա կախված է Հայաստանի կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք՝ փոխադարձ ընկալումների վրա համագործակցել բոլոր ոլորտներում․ դա, սակայն, պիտի լինի փոխադարձ ցանկությամբ»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…