Քննարկվել են դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։

Նախ քննարկվել են հանրակրթական դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցերը, մասնավորապես՝ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթների տարանջատման ու արդյունավետ իրագործման վերաբերյալ:

Այնուհետև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը խոսել է հունիսի 27-ի Կառավարության նիստում ընդունված որոշման՝ կառուցված և կառուցվող 93 մանկապարտեզների՝ գույքով ապահովման գործընթացին հավուր պատշաճի հետևելու մասին։

Հանձնարարել է գնվող գույքի նմուշների նախնական ուսումնասիրություն կատարել, որպեսզի որակական խնդիրներ չլինեն։

Քննարկվել են նաև ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ընթացքն ու առկա խնդիրները։

Զեկուցվել է 2024 թվականին ՀՀ համայնքներից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընթացքը։

Քննարկվել են նաև սուբվենցիոն փաթեթների ամբողջական ու անթերի լինելու հարցերը։

Հանձնարարվել է հետևողական լինել ամբողջական փաթեթների վերաբերյալ ոլորտային գերատեսչությունների կողմից տրված դիտողությունների հիման վրա նախագծանախահաշվային փաթեթները լրամշակելու գործընթացին։

Քննարկվել են նաև 7-13 տարեկան երեխաների 2024 թ. ամառային հանգստի կազմակերպման հետ կապված հարցեր։

Զեկուցվել են ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը, երեխաների անվտանգ տեղափոխման, դպրոցականների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ հարցեր։

Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցրեր ևս, տրվել համապատասխան հանձնարարականներ։

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:…

16 minutes ago

ԱՆԻՖ-ի ժառանգությունը. երբ հաշվետվողականությունը տապալվում է

Հետքի վերջերս հրապարակած հետաքննությունը բացահայտեց, որ 2023-ի մայիսի 4-ին Հայաստանի կառավարությունը 1,5 մլրդ դրամ (մոտ…

35 minutes ago

ՀՀ-ն և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի…

38 minutes ago

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. Կասպար Վելդկամպ

Գերիների հարցը կշարունակենք բարձրացնել Բաքվում. այսպիսի հայտարարություն է արել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը…

1 hour ago

Նոր մեղադրանք՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր…

2 hours ago

Կառավարությունը 2 միլիարդ դրամի շահութաբաժին է ստացել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, որպես «Վիվա Արմենիա»…

2 hours ago