ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կվերսկսի Իսրայելին 500 ֆունտ կշռող ավիառումբերի մատակարարումները, որոնք ապրիլին դադարեցվել էին Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողության հետ կապված ԱՄՆ-ի մտահոգությունների պատճառով:
«Վաշինգտոնում հանդիպումների ժամանակ մեզ ասել են, որ 500-ֆունտանոց ռումբերը կհանձնվեն Ռաֆահում գործողությունն ավարտվելուց հետո, երկու շաբաթ անց»,-հայտարարել է իսրայելացի պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Իսրայել կուղարկվի շուրջ 1,7 հազար 500- ֆունտանոց ռումբ։
Իսրայելը հայտարարում է, որ իրեն ռումբերը հարկավոր են այն դեպքում, եթե հյուսիսային սահմանին «Հեզբոլլահ»-ի հետ մարտական գործողությունները վերաճեն լայնածավալ պատերազմի։
Եվս մեկ աղբյուր պարզաբանել է, որ Իսրայելին մատակարարումների դադարը վերաբերում է միայն 2000-ֆունտանոց ռումբերին։
Մայիսին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ կդադարեցնի առանձին զինատեսակների փոխանցումը Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություն սկսի Ռաֆահում։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը խոստացել է, որ իր երկիրն ամեն դեպքում կշարունակի մատակարարել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի համար անհրաժեշտ ամեն ինչ։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…