Գևորգ Պապոյանը ընդունել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 28-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։

Նախարարը ներկայացրել է Հայաստանում «կանաչ քիմիայի» հայեցակարգը, տեքստիլ արդյունաբերության նախագծի շարունակականության ապահովման հնարավորությունը, ինչպես նաև թեթև արդյունաբերության, ձեռներեցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Շեշտվել է ՎԶԵԲ-ի «Խորհուրդներ փոքր բիզնեսի համար» ծրագրի շարունակության և ընդլայնման ազդեցությունն ու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել կապիտալի շուկայի զարգացմանը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացմանը և Գյումրիի «չոր նավահանգստի», արդյունաբերական պարկերի ստեղծման նախագծերին։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

2 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

2 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

3 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

3 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

3 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

4 hours ago