Արդարադատության նախարարության աշխատակիցները մարտական հրաձգության դասընթաց են անցել

Արդարարադատության նախարարությունը կազմակերպել և անցկացրել է նախարարության աշխատակիցների համար մարտական հրաձգության դասընթաց:

Պաշտպանության նախարարության «N» զորավարժադաշտում անցկացված պարապմունքների ընթացքում աշխատակիցներին ներկայացվել է զենքի նյութական մասը, հրաձգության հիմունքներն ու ձևերը, մարտի դաշտում հեռավորության որոշման, առաջին բուժօգնություն ցուցաբարելու կանոնները:

Աշխատակիցները գործնականում կիրառել են ինքնաձիգը քանդել-հավաքելու, ինքնաձիգից կրակելու, նռնակներ նետելու միջոցով ստացած գիտելիքները։

Արդարադատության նախարարությունը, բարձր գնահատելով աշխատակիցների մարտական կարողությունների զարգացման կարևորությունը՝ շարունակելու է Պաշտպանության նախարարության հետ համագործակցել դասընթացների շարունակականությունն ապահովելու նպատակով:

Թիվ 1

Recent Posts

Մահացել է նկարիչ Սերվետ Պողոսյանը

Մահացել է նկարիչ, ճարտարապետ Սերվետ Պողոսյանը։ Հայաստանի նկարիչների միությունից հայտնում են, որ նկարչի հոգեհանգստի արարողությունը…

9 mins ago

Եվրաքվեի համար հավաքվել է 27.560 ստորագրություն

15 օրվա ընթացքում Եվրաքվեի ստորագրահավաքին միացել է 27.560 քաղաքացի. այս մասին տեղեկացրել է Հովսեփ Խուրշուդյանը՝…

24 mins ago

26-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել գազային ատրճանակ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները հոկտեմբերի 1-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 11-րդ կմ հատվածում…

32 mins ago

Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի…

41 mins ago

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։  «Արմենպրեսի»…

43 mins ago

Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը

Ֆասթ Բանկի թողարկած առաջին բանկային` ԱԿՆքարտերը, արդեն հասանելի են բոլոր մասնաճյուղերում։ Բանկը գործակցում է ArCA,…

1 hour ago