Հասարակություն

Հայաստանում մեծամասնությունը կարծում է՝ երկրում կա խոսքի ազատության բարձր մակարդակ

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է Հայաստանում խոսքի ազատության և մեդիայի սպառման ամենամյա հետազոտության արդյունքները։ 

«Արմենպրեսի» տեղեկացմամբ, ինչպես նախորդ տարի, 2024 թվականին նույնպես հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ Հայաստանում կա խոսքի ազատության բարձր մակարդակ ինչպես հասարակության, այնպես էլ լրատվամիջոցների համար։ Հարցվածների 75 տոկոսը մարդկանց արտահայտվելու ազատությունը համարում է լիովին կամ որոշակիորեն ազատ, մեդիայի պարագայում այդ ցուցանիշը 72 տոկոս է:

2023 թվականի համեմատությամբ 8 տոկոսով աճել է այն մարդկանց թիվը, որոնք այժմ կարծում են, որ Հայաստանում իշխանությունները և համապատասխան կառույցները համարժեքորեն պաշտպանում են խոսքի ազատությունն ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ անհատների շրջանում: 

Հարցման մասնակիցները որպես հայկական մեդիատիրույթում խոսքի ազատության ամենաբարձր մակարդակ ունեցող միջոցներ են ընկալում բլոգները, վլոգները և փոդքասթները, նաև՝ լրատվական կայքերը՝ համապատասխանաբար 86 տոկոսը և 83 տոկոսը գնահատելով դրանք «լիովին ազատ» և «որոշ չափով ազատ»։

Հարցվածների 80%-ն էլ կարծում է, որ ատելության խոսքը Հայաստանում էական խնդիր է (84% 2023թ․-ին), և մեծամասնության կարծիքով (66%) այն առավել հաճախ հանդիպում է առցանց տարածքում։

Լրագրողների էթիկայից և արհեստավարժությունից գոհունակությունը 2023 թվականից ի վեր մնացել է շուրջ 44 տոկոսի սահմանում, ընդ որում՝ դժգոհություն հայտնած հարցվածները հիմնականում քաղաքային բնակավայրերից են, մասնավորապես, Երևանից: Սա ընդգծում է մեդիալսարանի՝ լրագրողական էթիկական չափանիշների հետ կապված մտահոգությունները, հատկապես մայրաքաղաքում, որտեղ լրատվամիջոցների սպառումն ու վերահսկողությունն ավելի բարձր են։

Հարցվածների 49 տոկոսը կարծում է, որ կարող է ազատ մասնակցել խաղաղ բողոքի ակցիաների կամ կազմակերպված այլ միջոցառումների։

Հարցվածների միայն 4 տոկոսը չունի ինտերնետին միացված որևէ սարքի հասանելիություն (հեռուստացույց, սմարթ հեռախոս, նոութբուք, կամ պլանշետ): Այս պատկերը չի տարբերվում 2023 թվականի պատկերից, երբ հարցվածների 5 տոկոսը ինտերնետին միացված որևէ սարքի հասանելիություն չուներ։

Հայկական հեռուստաալիքները (80 տոկոս) և հայկական լրատվական կայքերը (73 տոկոս) հարցվածների շրջանում ամենատարածված լրատվամիջոցներն են, որոնց հաջորդում են հայկական բլոգները, վլոգները և փոդքասթները (48 տոկոս) և ռուսական հեռուստաալիքները (47 տոկոս):

Վերլուծությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերը հարցման մասնակիցների մեծամասնության համար աստիճանաբար դառնում են լրատվական կայքեր մուտք գործելու հիմնական միջոցը։

Սոցիալական ցանցերից առավել հաճախ օգտագործվում են «Յություբ»-ը և «Ֆեյսբուք»-ը, որոնցից օգտվում է հարցվածների համապատասխանաբար 81 և 77 տոկոսը: Հատկանշական է, որ «Ինստագրամ»-ի օգտագործումը զգալիորեն աճել է՝ 2023 թվականի 42 տոկոսից 2024 թվականին հասնելով 52 տոկոսի։

Հարցվածները մատնանշել են առանցքային էթիկական չափանիշներ, որոնց պետք է հետևեն լրագրողները, ինչպես նաև այն էթիկական սկզբունքները, որոնք առավել հաճախ են խախտվում հայկական լրատվամիջոցների կողմից։ Հարցվածների շրջանում ամենակարևորված էթիկական սկզբունքը հարգանքն է հասարակության և մարդու իրավունքների նկատմամբ (45 տոկոս), որին հաջորդում են անաչառությունն ու ազնվությունը (37 տոկոս): Հատկանշական է, որ սրանք են նաև այն սկզբունքները, որոնք, ըստ հարցվածների, առավել հաճախ անտեսվում են հայկական լրատվամիջոցների կողմից:

Հետազոտության համար կիրառվել է խառը մեթոդների եղանակը։ Օգտագործված մեթոդներն են Հայաստանում 18 տարեկան և ավելի բարձր տարիքի` 1106 բնակչության շրջանում հարցումը, ֆոկուս խմբային քննարկումը  բնակչության շրջանում։ Երկրորդային տվյալների համար ուսումնասիրվել են թեմային առնչվող այլ հետազոտություններ և հրապարակումներ:

Թիվ 1

Recent Posts

Ոստիկանությունը զգուշացնում է զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում ենք զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված…

9 seconds ago

Պատերազմները կավարտվեն, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները հեռանան մեր տարածաշրջանից․ Խամենեի

Տարածաշրջանի խնդիրների հիմքում ընկած են Միացյալ Նահանգները և եվրոպական որոշ երկրներ: Այս մասին Իրանի գերագույն…

4 mins ago

Գանտահարյանը մանրամասներ ներկայացրեց Լիբանանից՝ տագնապալի համարելով ստեղծված իրավիճակը

Միջազգայնագետ, Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանը տագնապալի է համարում Լիբանանում և տարածաշրջանում ստեղծված…

7 mins ago

«Չգիտեմ՝ ինչ պատճառներով է Ադրբեջանը հապաղում ստորագրել». Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում հապաղելու մեջ։…

10 mins ago

«Հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից». նախարար

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության համաժողովում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ «Գաղտնիք չէ այլևս, որ…

30 mins ago

Հիմա էլ ով չի ծուլանում, իրեն բանից անտեղյակ է ներկայացնում, բոլորի հետ «Ղարաբաղի ողբ» ողբում. Աթանեսյան

Հայաստանի ու Արցախի խորհրդարանների նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է «Հիմա էլ ով չի ծուլանում,…

47 mins ago