ԿԳՄՍ նախարարն այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով:

Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներով, հետևել վերապատրաստումների ընթացքին, զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց:

Ողջունելով վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և տրամադրած ժամանակի համար։

Նա ընդգծել է՝ կառավարության ծրագրով առանձին թիրախ է սահմանված` հանրապետության բոլոր դպրոցները պետք է ունենան բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:

«Սարքավորումներն արդեն տրամադրված են, բայց, իհարկե, կարիք ունենք ջանքեր գործադրելու, որպեսզի արված ներդրումները լինեն արդյունավետ, և այդ սարքավորումներն իրապես դառնան կրթական գործընթացի մաս: Իսկապես շատ բարդ է այս առարկաները բացատրել ու ներկայացնել այնպիսի պայմաններում, երբ չկան գործնական հնարավորություններ:

Այսօր այդ միջավայրը ձևավորված է. կարիք ունենք այն ավելի արդյունավետ օգտագործելու: Նախկինում ունեցել ենք դեպքեր, երբ բավականին մեծ թվով սարքավորումներ են տրամադրվել դպրոցներին, սակայն դրանք խնամքով պահպանվել են փակ սենյակներում: Այդ սարքավորումներն առաջին հերթին տրամադրվում են օգտագործման համար։ Նպատակը մեկն է՝ լաբորատորիաները չպահել դատարկ՝ առանց երեխաների, առանց նախագծերի ու դասընթացների, այլ դրանք վերածել ուսումնական ակտիվ միջավայրի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի «Հանրակրթական դպրոցների վերազինում» ենթաբաղադրիչի շրջանակում, որի արդյունքում հանրակրթական դպրոցների դասավանդման և ուսուցման պայմանների բարելավման նպատակով ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ, որոնք համալրվում են բնագիտական և ինժեներական լաբորատոր սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:

Արմավիրն այս ծրագրում ներառված առաջին մարզն է։ Արմավիրի մարզում ամբողջությամբ ստեղծվել և կահավորվել են 88 դպրոցների լաբորատորիաներ:

Թիվ 1

Recent Posts

Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել, ու մենք կանենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Մինսկի և Բաքվի հարաբերությունները «միջպետական և անձնական հարաբերությունների…

55 seconds ago

Ռազմագերիների վերադարձի հարցը ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է. Կոստանյան

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տիգրանաշենի մասով խոսակցությունների ակտիվացմանը։ «Նման խոսակցությունները…

10 mins ago

Ոստիկանությունը տուգանքների վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հարգելի՛ քաղաքացիներ, արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am…

23 mins ago

Խոտ-Որոտան ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են…

37 mins ago

Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով` մտահոգիչ են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները․…

47 mins ago

Թուրքիայում գնաճը երեք տարվա մեջ առաջին անգամ իջել է 50%-ից

Տարեկան գնաճը Թուրքիայում երեք տարվա ընթացքում առաջին անգամ, ըստ տնտեսագետների, կնվազի Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքից,…

1 hour ago