Լրահոս 24/7

Ռազմագերիների վերադարձի հարցը ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է. Կոստանյան

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տիգրանաշենի մասով խոսակցությունների ակտիվացմանը։

«Նման խոսակցությունները սպասարկում են արտաքին ուժերի օրակարգեր՝ դեստաբիլիզացնելու ՀՀ-ը»,- նշեց նա։

«ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ քառակուսի մետր չի հանձնվել որևէ մեկին, իսկ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, գործընթացն իր բնականոն ուղիով ընթանալու է»,- ասաց Կոստանյանը։

Խոսելով էսկալացիաների վտանգի մասին՝ նա ասաց, որ այն մշտապես շարունակում է լինել, առնվազն քանի դեռ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագիր կամ, այլ կերպ ասած, խաղաղության պայմանագիր չի կնքվել։

«Մենք կարծում ենք, որ դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ Վահան Կոստանյանն ասաց.

«Հումանիտար բոլոր խնդիրները, այդ թվում և ռազմագերիների վերադարձի հարցը, ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է մեր բոլոր հանդիպումների ժամանակ, և ոչ միայն հանդիպումների»։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

14 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

17 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

18 hours ago