Հռոմի պապը հայտնել է Թուրքիա ուղևորվելու մտադրության մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է հաջորդ տարի Թուրքիա այցելելու իր մտադրության մասին։ Այս հայտարարությունն արվել է Հռոմում Ֆեների հունական պատրիարքարանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ՝ Սուրբ Պետրոսի և Պողոսի տոնի նախօրեին։

Այցի հիմնական նպատակը լինելու է մասնակցել Իզնիկի Առաջին խորհրդի 1700-ամյակի տոնակատարությանը, որը տեղի է ունեցել 325թ.:

Հռոմի պապն ընդգծել է այս իրադարձության կարևորությունը՝ նշելով. «Սա ճանապարհորդություն է, որը ես ցանկանում եմ կատարել իմ ամբողջ սրտով»:

Հռոմի Կոստանդին I կայսրի կողմից հրավիրված Իզնիկի առաջին ժողովը առանցքային դեր է խաղացել քրիստոնեության պատմության մեջ՝ լուծելով մի շարք կարևոր դոգմատիկ հարցեր։

Հարկ է նշել, որ եթե ուղևորությունը տեղի ունենա, ապա սա կլինի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երկրորդ այցը Թուրքիա՝ 2014 թվականի այցից հետո։ Նրանից առաջ 2006 թվականին երկիր է այցելել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը, 1979 թվականին՝ Հովհաննես Պողոս Երկրորդը, 1967 թվականին՝ Պողոս VI Պապը։

Թիվ 1

Recent Posts

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

8 mins ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

15 mins ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

58 mins ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

1 hour ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

1 hour ago

Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր

Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-6-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք…

1 hour ago