Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի երեկոն իր համար լավ չի անցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր հեռուստաբանավեճի երեկոն ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ լավ չի անցել իր համար։ 

«Ես այնքան էլ լավ երեկո չեմ անցկացրել, բայց ոչ էլ Թրամփը»,- նախագահի խոսքերն է մեջբերել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Միաժամանակ Բայդենը խոստացել է, որ կհաղթի առաջիկա ընտրություններում։

Հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցավ ԱՄՆ պատմության մեջ առաջին հեռուստաբանավեճը ներկայիս և նախկին նախագահի միջև։ 

Բացի այդ, առաջին անգամ հեռուստաբանավեճեր անցկացվեցին հունիսին՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ։ Բայդենին և Թրամփին արգելվել է ուենալ նախկին ելույթների տեքստեր:

Քաղաքական գործիչների խոսափողներն անջատված են եղելայնքան ժամանակ, մինչև նրանց չեն խնդրել խոսել: 

CNN-ը հայտնել է, որ Բայդենի ելույթը խուճապ է առաջացրել Դեմոկրատական կուսակցության շարքերում, իսկ NBC-ն այն որակել է որպես դեմոկրատների «կոլեկտիվ ինքնասպանություն»։ 

Newsweek ամսագիրը հաղթանակ է շնորհել Թրամփին. ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը խոստովանել է, որ Բայդենը թույլ է սկսել իր բանավեճը։ 

The New York Times թերթի խմբագրությունը կոչ է արել Բայդենին հրաժարվել նախընտրական մրցավազքին հետագա մասնակցությունից և տեղը զիջել դեմոկրատական ավելի «եռանդուն» թեկնածուի:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն ստացել է անհրաժեշտ թվով պատվիրակների ձայներ՝ որպես պետության ղեկավարի հանրապետական թեկնածու առաջադրվելու համար։ Բայդենը, ով առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ապահովել է Դեմոկրատական կուսակցության բավարար թվով պատվիրակների աջակցությունը։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

3 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

4 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

4 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

5 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

5 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

5 hours ago