Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին 110 մլն դոլարի վարկը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։

Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում:

Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:

Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։

Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»):

Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», – նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։

Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ​​ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար:

Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

13 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

14 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

14 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

15 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

16 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

16 hours ago