Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր

Փոքրիկ Արթուրը պատրաստել է հերթական ռոբոտը։ Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։

Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։

«Փորձնական ծրագրով առաջին հերթին ծրագիրը կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մակապարտեզներում ուեննալ նման խմբակներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Մեզ համար իսկապես կարևոր ու պատասխանատու է, որ մեր փորձը պետք է ներդրվի նաև համայնքային մանկապարտեզներում: Երեխաները սովորում են ոչ միայն կոնստրուկցիաներ հավաքել, այլև, ծրագրավորման փոքրիկ քայլերի միջոցով, կառավարում են իրենց պատարստած ռոբոտը»,-նշում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը:Մասնագետ–դաստիարակները կանցնեն հատուկ վերապատրաստում։

Երեխաները սիրված լեգոները կընկալեն նորովի։ Հավաքված տարբեր առարկաները կկարողանան նաև շարժվել, ձայներ հնչեցնել ու լուսավորվել։ Ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց։Ծրագիրը կարևոր մի քանի բաղադրիչ ունի։ Այն առաջնահերթ ուղղված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։

Ռոբոտաշինության խմբակների ծրագիրը Երևանի քաղաքապետարանը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։

Մանրամասները` տեսանյութում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

6 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

7 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

8 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

9 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

9 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

9 hours ago