

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման Մուստաֆաեւին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա «ջերմ ողջունել է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր եւ դաշնակից երկրի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար եւ նրան իր գործունեության ասպարեզում հաջողություններ մաղթել»:
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ տեղեկացնում է, որ նույն օրը Բաքվի դիվանագիտական ներկայացուցիչ Մուստաֆաեւը հանդիպել է փոխարտգործնախարար Գալուզինին եւ նրան ներկայացրել իր դեսպանական հավաստագրի պատճենը:
ՌԴ փոխարտգործնարար Գալուզինը կոորդինացնում էհետխորհրդային երկրների հետ հարաբերությունները, հայտնի է որպես Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ջերմ պաշտպան: Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Գալուզինը վերջին շրջանում մի քանի աղմկահարույց հայտարարություն է արել՝ պաշտպանելով, մասնավորապես, Սյունիքում հաղորդակցության բացման վերաբերյալ Բաքվի դիրքորոշումը:
Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հանդեպ արտգործնախարար Լավրովի ընդգծված ուշադրությունը վկայում է, որ կողմերի միջեւ հարաբերությունները զարգանում են վերընթաց, եւ Մոսկվան Ադրբեջանը դիտարկում է որպես Հարավային Կովկասում իր ռազմավարական դաշնակից:
Ավելի վաղ Ռւսաստանի նախագահն ընդունել է Մոսկվայում դիվանագիտական առաքելությունն ավարտած՝ Ադրբեջանի նախկին դեսպան Բյուլբյուլ-օղլուին եւ նրան շնորհել Ալեոսանդր Նեւսկու շքանշան: Սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Բյուլբյուլ-օղլին ճանաչվել է «Շուշիի ընտրատարածքի հաղթող» եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսում պետք է ներկայացնի տեղի բնակչության շահերը:
Պաշտոնական տվյալներով, որոնց հավաստիությունը խիստ խնդրահարույց է, ներկայումս Շուշիում «բնակվում է 570 մարդ»: Ընդունված է հաշվարկել, որ բնակչության 60 տոկոսը միջին հաշվով ունի ընտրական տարիք: Շուշիում բնակվում է 342 ընտրող: Ադրբեջանի ԿԸՀ պաշտոնական տվյալներով ընտրություններին մասնակցությունը կազմել է 32 տոկոս: Այսպիսով, Փոլադ Բյուլբյուլ-օղլին Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր է ընտրվել ոչ ավելի, քան 120 մարդու քվեով:
Այդ աղաղակող փաստը, սակայն, ՌԴ իշխանությանը չի հուզում: Ավելին, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ադրբեջանի ընտրություններին ԵԱՀԿ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի քննադատական գնահատականն անվանել է «հերյուրանք եւ ինքնիշխան Ադրբեջանի ներքին գործերին կոպիտ միջամտություն»:
Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…