Երևանի մանկապարտեզներում կներդրվի ռոբոտաշինության ծրագիր

Արդեն մեկ տարի է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախադպրոցական կրթական աստիճանում ներդրվել է ռոբոտաշինության խմբակի ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը համալսարանի հետ համագործակցությամբ առաջիկայում նախատեսում է ծրագիրը ներդնել նաև Երևանի համայնքային մանկապարտեզներում։

«Փորձնական ծրագրով առաջին հերթին այն կներդրվի 10 մանկապարտեզում, հետագայում մտադիր ենք բոլոր մանկապարտեզներում ունենալ այդպիսի խմբակներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

«Մեզ համար իսկապես կարևոր ու պատասխանատու է, որ մեր փորձը պետք է ներդրվի նաև համայնքային մանկապարտեզներում: Երեխաները սովորում են ոչ միայն կոնստրուկցիաներ հավաքել, այլև ծրագրավորման փոքրիկ քայլերով կառավարում են իրենց պատրաստած ռոբոտը»,-նշում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր Էլբակ Էլբակյանը:

Մասնագետ–դաստիարակները կանցնեն հատուկ վերապատրաստում։ Երեխաները սիրված լեգոները կընկալեն նորովի։ Հավաքված առարկաները կկարողանան նաև շարժվել, ձայներ հնչեցնել ու լուսավորվել։ Ռոբոտաշինության գաղտնիքները փոքրիկները կսովորեն մանկուց։

Ծրագիրը կարևոր մի քանի բաղադրիչ ունի։ Այն առաջնահերթորեն միտված է զարգացնելու երեխաների մտածողությունն ու ավելի հետաքրքիր դարձնելու նախադպրոցական կրթությունը։

Ռոբոտաշինության խմբակների ծրագիրը Երևանի քաղաքապետարանը մտադիր է ներդնել արդեն հաջորդ ուսումնական տարում։

Թիվ 1

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հոկտեմբերի 7-8-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ…

7 mins ago

Մեծ հրդեհ Իսակովի պողոտայում

Մեծ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութների ցանցում. ծուխը նկատելի է մի քանի…

30 mins ago

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Թել Ավիվի գնդակոծության մասին

ՀԱՄԱՍ շարժումն առավոտյան ժամը 11-ին հարված է հասցրել Թել Ավիվին։ Օդային տագնապի ազդանշան է հնչել…

41 mins ago

ԱՊՀ ԱԳ նախարարները լուսանկարվել են

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Քիչ առաջ…

43 mins ago

Փաշինյանը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առիթով:…

46 mins ago

Ալիեւը խժռում է քառասունչորսօրյա պատերազմի «հերոսներին»

Ադրբեջանի ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Մաիս Բարխուդարովը հաստատել է իր պաշտոնանկության մասին ոչ պաշտոնական…

51 mins ago