

Ադրբեջանի ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Մաիս Բարխուդարովը հաստատել է իր պաշտոնանկության մասին ոչ պաշտոնական տեղեկատվությունը: «Որոշումն ընդունված է, ներկայումս գտնվում եմ ՊՆ կարգադրության տակ»-ասել է նա: Բարխուդարովը նոր նշանակման մասին տեղեկություն չունի, իսկ դա նշանակում է, որ նրան գործող բանակից հեռացրել են: Քառասունչորսօրյա պատերազմում ադրբեջանական զինվորականության մասին տարածված առասպելներից մեկի հերոսն էլ Մաիս Բարխուդարովն էր: Ոմանք գտնում էին, որ նա բարձր նշանակում կստանա ՊՆ-ում կամ ԶՈՒ ԳՇ-ում: Ըստ երեւույթին, այդ առասպելները Բարխուդարովին այնքան են ոգեւորել, որ նա «հաջողություններից գլխապտույտ է ունեցել»: Մաիս Բարխուդարովը վատահամբավ անուն ունի՝ կապված ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նրա հրամանատարության զորամասում տեղի ունեցած ինքնադատաստանի հետ: Ըստ մամուլի բազմաթիվ վկայությունների, կորպուսի շտաբի պետը ծառայողական ատրճանակի կրակոցով սպանել է ժամկետային ծառայության շարքային զինվորի: Հրամանն արձակել է Բարխուդարովը: Շարքային զինվորը կասկածվել է «հայերի հետ ունեցած կապերի մեջ»: Այդ գործով դատաքննությունը դեռեւս ավարտված չէ: Բաքվի զինվորական դատարանում մի քանի անգամ բարձրացվել է Բարխուդարովին գործով որպես վկա հարցաքննելու պահանջ: Երեւում է, Բարխուդարովի հեռացումը հետապնդում է բանակում կատարված հանցագործությունները նրան մեղսագրելու նպատակ: Նա բացում է շարքը: Անկասկած լինելու են նաեւ այլ «քամուց քշվածներ»:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…