Թուրքիայի Կայսերի քաղաքում ցույցերը չեն դադարում: Դրանք սկսվել են 2 օր առաջ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ծագումով սիրիացի տղամարդը 6-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնություն է կիրառել։
Վրդովված տեղացիները այս գիշեր շարունակել են մեքենաներ շրջել, տներ հրկիզել, հարձակվել միգրանտների վրա: Նրանք պահանջել են արտաքսել բոլոր սիրիացի միգրանտներին: Իրավապահները մի շարք ցուցարարների են բերման ենթարկել:
ԶԼՄ-ները հայտնում են, որ բողոքի ակցիաներ են նաև Թուրքիայի այլ բնակավայրերում, այդ թվում՝ Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում:
Ավելի վաղ Կայսերիի իշխանությունը հայտնել էր կասկածյալի կալանավորման մասին, խոստացել, որ նրա ընտանիքի անդամները կարտաքսվեն:
Լրատվամիջոցների տվյալով՝ անհանգիստ է նաև Սիրիայում: Սիրիացի ցուցարարները այրել են Թուրքիայի դրոշը, ավտոմեքենաներ շրջել:
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…