Լրահոս 24/7
03.07.2024

Առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ. Միրզոյան

Առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ. Միրզոյան

Վրաստանում հանդիպել են ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարներ Միրզոյանն ու Դարչիաշվիլին։

Հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին․

«Մենք առողջ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ և գիտենք, որ շատ ժամանակ է անցել, ժամանակն է այն կյանքի կոչելու։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, շնորհակալություն, գնահատում ենք Ձեր դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերաբերյալ: Դրա հետ մեկտեղ, ինչպես Ձեզ ասացի, պարոն նախարար, գոյություն ունի խաղաղության պայմանագիր, որին Հայաստանը դրական է վերաբերում, և դա շատ թափանցիկ գործընթաց է։

Ես նաև հայտարարություն եմ արել, որ եթե մենք ինտենսիվ աշխատենք մեկ ամսվա ընթացքում, կկարողանանք ավարտել այդ գործընթացը և ստորագրել այդ կարևոր համաձայնագիրը Ադրբեջանի հետ։ Մենք կարծում ենք, որ սա պատմական իրադարձություն է մեր տարածաշրջանում կայուն խաղաղության պահպանման և հաստատման համար:

Ցանկանում եմ քննարկել նաև ենթակառուցվածքների և հաղորդակցությունների լիարժեք բացման կարևորությունը տարածաշրջանի զարգացման և կայունության ապահովման տեսանկյունից:

Մենք կառուցողական ենք տրամադրված Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքային և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակմանը։ Սա տնտեսապես կաջակցի ոչ միայն Հայաստանին, այլև տարածաշրջանի խոշոր երկրներին, և մենք կարծում ենք, որ դա ավելի շատ խաղաղություն կբերի տարածաշրջան», – նշել է Միրզոյանը։

Լրահոս
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
15:14
Հայաստանում նախատեսվում է ներդնել պետական ծառայողների վարձատրության նոր համակարգ․
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
13:39
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:31
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
13:12
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
12:55
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
12:39
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
12:27
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
12:09
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն