ԼՂ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
Շատերը տարակուսած էին, թե ԱԺ-ում ի՞նչ է անելու ընդդիմությունը։ Նորընտիր Ազգային ժողովի գումարումից մի քանի օր առաջ Պուտինը թելադրեց Հայաստանի ընդդիմության օրակարգը՝ ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե նախաձեռնել։ Մտահոգ մարդիկ եւ քաղաքական ուժերը դրա համար էին ասում, որ ընտրություններով պետք է լուծվի ընդդիմափոխության հարցը։ Չստացվեց։ Ուրեմն նոր ընդդիմությունը պետք է ձեւավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ։













