Ուկրաինան քննարկում է ադրբեջանական գազն իր տարածքով դեպի ԵՄ տարանցելու հարցը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանից Եվրամիություն բնական գազի մատակարարման շուրջ, որպեսզի պահպանի իր դերը որպես տարանցիկ երկիր և օգնի արևմտյան հարևաններին ապահովել էներգետիկ անվտանգությունը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ ռուսական գազը շարունակում է հոսել Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով՝ չնայած պատերազմին: Գազի տարանցման գործարքի ժամկետը կլրանա 2024 թվականի վերջին, ինչն առաջացնում է վառելիքի մատակարարման շուրջ մտահոգություններ:

Ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու պայմանագիրը «այժմ քննարկվող առաջարկներից մեկն է», ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։

Այժմ, ըստ նախագահի, «նախարարների կաբինետի անդամները դրանով են զբաղված»։

Bloomberg գործակալությունը հունիսին հայտնել էր, որ եվրոպացի պաշտոնյաները քննարկում են Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումները շարունակելու հարցը։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում երկարաձգել Ռուսաստանի Դաշնության հետ գազային պայմանագիրը։«Մենք չենք ուզում, որ նրանք այստեղ փող աշխատեն», – ասել է Զելենսկին։

Թիվ 1

Recent Posts

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

9 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

9 hours ago

Փաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացմանը

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիլեր Կոտրե քաղաքում` ֆրանսերեն լեզվի նոր միջազգային ավանում,…

9 hours ago

ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի պատասխանը լրատվամիջոցներից ստացված հարցմանը - Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը…

10 hours ago

Իսրայելի հարձակման դեպքում Իրանը սպառնում է հարվածել կարևոր օբյեկտների

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ եթե Իսրայելը հարձակվի իրենց…

10 hours ago

ԱՊՀ դատախազների խորհրդի նիստում անդրադարձել են ապօրինի գույքի բռնագանձումներին

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը:…

10 hours ago