Fastex Meetup տեղեկատվական հանդիպումների շարքը շարունակվում է: Հունիսի 29-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել 12-րդ Fastex Meetup-ը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Web3 -ում մարքեթինգային ռազմավարությունների մշակմանը, օգտատերերի բազայի հետ աշխատելու առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտի վերջին միտումներին։
Fastex-ի խոսնակ, համայնքի կառավարման ղեկավար Նիկո Նիկոյանը կիսվել է առցանց հարթակներում իրականացվող մարթեքինգային արշավների կազմակերպման վերաբերյալ կարևոր մանրամասներով, պատմել համայնքների հետ աշխատելու հմտությունների մասին։ Հանդիպման երկրորդ հատվածում ներկաներն ուղղել են իրենց հուզող հարցերը։ Ֆասթեքսի հանդիպումները շարունակական են։ Սպասվող հանդիպումների վերաբերյալ նորությունները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…