2020 թվականի պետական բյուջեի նախագիծը ամենեւին չենք համարում հեղափոխական, այն տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա պնդմամբ՝ բյուջեում դրված ցուցանիշներով չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում բոլորի մոտ առաջացրել են դրական սպասումներ․
«Ավելին, մենք, անցնելով այս մեկ տարին, կառավարության հնգամյա ծրագրին դեմ ենք քվեարկել, արտահայտել ենք մտահոգություններ այդ ծրագրի ցուցանիշների մակադրակի, ներդրումների ներգրավման քաղաքականության վերաբերյալ, եւ հիմա մեկ անգամ եւս 2020 թվականի բյուջեն հստակ ապացուցում է, որ մենք ճիշտ էինք այդ փուլում, եւ այս ձեւով, այս մոտեցումներով չենք կարող իրականացնել գրագետ քաղաքականություն եւ տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մելքումյանը՝ շարունակելով խոսել մի քանի ցուցանիշների մասին։
Նրա ներկայացմամբ՝ նախագծում Համախառն ներքին արդյունքի աճը 4,9 տոկոս է, եւ սա այն դեպքում, երբ նախորդ տարիներին 5-7 տոկոս էր դրվում նվազագույն շեմը։ Սա, բնականաբար, պատգամավորը հետնահանջ է համարում եւ նշում, որ դա չի ապահովում բնակչության կենսամակարդակի ապահովման համապատասխան երաշխիքներին․
«Ընդ որում՝ կառավարությունն արձանագրում է, որ որոշակի աճ պետք է լինի, բայց դա անբավարար է, խիստ անբավարար, եւ ասեմ, որ ՀՆԱ-ի աճի արդյունքի բաժանաումը ըստ ոլորտների՝ արդյունաբերոթյուն՝ 5 տոկոս, գյուղատնտեսություն՝ 0,5 տոկոս, շինարարությունը՝ 4 տոկոս, ապշեցուցիչ է, նույնիսկ հարկային մուտքերը 9-ից 6 տոկոս են իջել, բյուջեի հարկահավաքման տեմպը կանգնել է»։
Մելքումյանը նկատեց, որ 2019 թվականի պետական ծախսերից, որոնք նախատեսված են եղել 221 մլրդ դրամ, նոյեմբերի 1-ի դրությամբ ծախսվել է ընդամենը 89 մլրդ դրամ․
«Այսինքն մոտ 500 մլն դոլարից 150 մլն դոլարն է ծախսվել, էն 350 մլն դոլարը կառավրությունը չի կարողանում ծախսել, փող կա, չենք կարողանում ոլորտ գտնել, որ ծախսենք, բացատրությունը քաղաքական մակարդակով հնչել է, որ բոլոր տենդերները, որտեղ պետք է իրացվեին պետական ծախսերը, նույն ընկերություններն են, նորերը չեն առաջանում, նրանց մի մասի վրա էլ քրեական գործ է հարուցված, հիմա եթե ներդումային միջավայրը նպաստավոր է, ինչու նոր ընկերություններ չեն գալիս ՀՀ»,- հարց հնչեցրեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ շարունակելով, որ 2020 թվականի բյուջեում 221 մլրդը բարձացնում են 359 մլդր, որ ի՞նչ անեն։
Շարունակությունը՝ armtimes.com
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…