Հուլիսի 12-13-ը Իլհամ Ալիևը երկօրյա այցով կմեկնի Պակիստան։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա հանդիպումներ կունենա Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Շահբազ Շարիֆի և բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ։
Նախատեսվում են նաեւ բանակցություններ երկու երկրների արտգործնախարարների միջեւ։
Ամենայն հավանականությամբ, Ալիևի այցը բխում է հուլիսի 3-ին Աստանայում նրա, Թուրքիայի նախագահ Էրդողանի և Պակիստանի վարչապետի եռակողմ հանդիպման համատեքստից։














