Լրահոս 24/7
04.07.2024

Վաճառվում է թթվասեր, բայց պարզ չէ, թե այս ապրանքն ինչից է բաղկացած. Փաշինյան

Վաճառվում է թթվասեր, բայց պարզ չէ, թե այս ապրանքն ինչից է բաղկացած. Փաշինյան

Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունվել է մի որոշում, որն առնվազն 5 տարվա պատմություն ունի: Հինգ տարի քննարկում ենք այդ որոշումը, և ի վերջո եկանք այն եզրակացության, որ գտել ենք ձևը, թե ինչպես տարբերակենք կաթից պատրաստված թթվասերը կաթից չպատրաստված թթվասերից: Այդ մասին Կառավարության հուլիսի 4-ի նիստին ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց՝ խանութում վաճառվում է թթվասեր, բայց պարզ չէ, թե այս ապրանքն ինչից է բաղկացած:

Ըստ նրա՝ «Թթվասեր» մակնշմամբ ապրանքների մի մասի մեջ կա՛մ կաթը շատ քիչ է, կա՛մ առնվազն շատ մեծ չափով խառնուրդներ են օգտագործվում:

«Եթե կարելի է ոչ կաթից պատրաստել ապրանք և վրան գրել «Թթվասեր», հաջորդ պահին կարող ենք գալ այն եզրակացության, որ մսից էլ կարելի է պատրաստել ապրանք, և վրան գրել «Թթվասեր», ի՞նչն է խանգարում, եթե թթվասերը շատ լայն հասկացություն է»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ քննարկումների ժամանակ դիմադրության ալիքն այն բանի համար էր, որ եթե սահմանվի՝ թթվասերը պետք է լինի կաթից, ապա թթվասերի գները կբարձրանան:

Եզրակացությունը հետևյալն է.

«Կաթնամթերքը պետք է լինի կաթնամթերք, և այդ կաթնամթերքի վրա պետք է լինեն տեսանելի գունանշումներ, որ այս թթվասերը կաթից պատրաստված թթվասեր է, իսկ մյուսը պետք է լինի ուրիշ գույնով, որ մարդն իմանա, որ այս թթվասերի մեջ գուցե կաթ կա, բայց ամբողջը կաթից չէ: Խանութում պետք է դրված լինեն տարբեր դարակաշարերում»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց՝ այս պարագայում երկու իրավիճակ կա.

«Առաջինը պարտադիր է, այսինքն՝ եթե կաթնային յուղի փոխարինիչով է պատրաստված, պետք է նարնջագույն դարակաշարում ցուցադրված լինի, իսկ եթե կաթնային յուղով է, ոչ փոխարինիչով, ապա՝ կանաչ դարակաշարում»:

Վարչապետն արձագանքեց՝ շուկայում արդեն կան առնվազն 1-2 ապրաքատեսակներ, որոնք պատրաստվում են միայն կաթից, ապա ընդգծեց. «Կառավարության ծրագրերի շնորհիվ է, որ շուկայում հայտնվել է կաթնամթերք միայն կաթից»:

Լրահոս
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
15:02
ԵՄ-ն պահանջում է Հայաստանը խզի հումանիտար կապերը Մոսկվայի հետ. ՌԴ ԱՀԾ
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
14:52
Նոր ընդդիմությունը պետք է ձևավորվի որպես արտախորհրդարանական ազդեցիկ ուժ. Աթանեսյան
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
14:39
ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է. Արթուր Խաչատրյան
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
14:25
Մոսկվայի վրա իրականացվել է վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներ հարձակումներից մեկը
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
14:09
Առավել շատ վաճառվել են 600 հազար դրամանոց պետհամարանիշերը. ՆԳՆ
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
13:55
Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին. Պեսկով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
13:39
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
13:31
Ալիևն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
13:12
ՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն Ինյարիտու
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
12:55
Լրջագույն խնդիր կա պարենային անվտանգության հետ կապված. Գառնիկ Դանիելյան
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
12:39
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
12:27
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
12:09
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
12:05
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի