Բայդենը վստահություն է հայտնել, որ կարող է հաղթել Թրամփին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունում կարող է հաղթել իր մրցակից Դոնալդ Թրամփին։

ABC News-ի հետ հարցազրույցում նա անդրադարձել է օրեր առաջ իր գլխավոր մրցակից Թրամփի հետ ունեցած բանավեճին:

ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ ինքը լավագույն թեկնածուն է Թրամփին դիմակայելու համար, և որ միայն ամենակարող Տերը կարող է հեռացնել նրան մրցապայքարից:

Հարցազրույցում Սպիտակ տան առաջնորդը կրկին խոստովանել է, որ Թրամփի հետ ունեցած բանավեճը վատ դրվագ էր, մեկնաբանել, որ պատճառն իր հոգնածությունը, հյուծվածությունն ու մրսածությունն էին:

«Դա վատ դրվագ էր, որը չի վկայում ընդհանուր լուրջ վիճակի մասին: Ես պարզապես ուժասպառ էի, ես չէի լսում իմ բնազդներին»,- նշել է Բայդենը:

Նա շեշտել է, որ նույնիսկ անցել է COVID թեստ, քանի որ բժիշկները «փորձում էին պարզել, թե ինչն է նախագահի վատ ինքնազգացողության պատճառը»:

Թեստը բացասական է եղել: Միևնույն ժամանակ, ամերիկացի ղեկավարն ընդգծել է, որ բանավեճում իր վատ ելույթի համար «իրենից բացի ոչ ոք մեղավոր չէ»։

Հարցազրույցում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ միայն ինքը կարող է դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանին և պահպանել ՆԱՏՕ-ն որպես միասնական կառույց։

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

2 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

3 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

3 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

5 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

6 hours ago