ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն այցելում է Հայաստան:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։
Իր այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներն ամրապնդելու և նրա տնտեսական ներուժը ի շահ ողջ հայության օգտագործելու համար:
Նա նաև կհանդիպի տեղահանված անձանց հետ՝ ուժեղացնելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի կառավարությանը հումանիտար, ներառյալ հոգե-սոցիալական և առավել երկարաժամկետ օգնություն տրամադրելու տեղահանվածներին՝ վերականգնելու իրենց կյանքը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում։
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…