Ֆինլանդիայի խորհրդարանը հուլիսի 12-ին, ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 167 կողմ՝ 31 դեմ, ընդունել է օրինագիծ, որն արգելում է միգրանտների մուտքն այդ երկիր Ռուսաստանի տարածքով։
Այսուհետ ֆինն սահմանապահները կարող են Ռուսաստանից ժամանող ապաստան հայցողների մուտքը մերժել հենց սահմանից։ Որոշ անցակետեր կարող են ընդհանրապես դադարեցնել ապաստանի դիմումների ընդունումը: Բացառություններ են նախատեսված առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Օրենքը ժամանակավոր է և կգործի մեկ տարի։ Հելսինկիի կառավարությունը Ռուսաստանին մեղադրում է Սոմալիից, Սիրիայից և այլ երկրներից ներգաղթյալներին Ֆինլանդիա մեկնելը խրախուսելու համար։
Մոտ 1300 միգրանտ Ռուսաստանի տարածքով արդեն մտել է Ֆինլանդիա։ Հելսինկիում կարծում են, որ Ռուսաստանն այս կերպ վրեժ է լուծում իրենց երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է, միաժամանակ ընդունելով, որ այն հակասում է երկրի՝ մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին:
Ֆինլանդիան դեռ անցյալ տարի փակել է ութ պաշտոնական անցակետ՝ Ռուսաստանի հետ իր 1300 կիլոմետրանոց սահմանի երկայնքով:
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…