Լրահոս 24/7
13.07.2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արարատի մարզ, հետևել մի շարք համայնքների նոր կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող ուսումնական հաստատություններում ընթացող աշխատանքներին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, Արարատի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը, մարզպետարանի և պատասխանատու շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Փոքր Վեդի համայնքի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որը վերակառուցվում է Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով: Նախկին երեքի փոխարեն վերակառուցվող դպրոցն ութ մասնաշենք կունենա` հագեցած անհրաժեշտ ենթակառուցվածքներով:

Դպրոցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից: Աշխատանքների զգալի մասն իրականացվել է, սակայն, ըստ շինարարների՝ ավարտի և շահագործման համար շուրջ 6 ամիս կպահանջվի:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառն Արտաշատի ավագ դպրոցում էր, որը հիմնանորոգվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում: Շինարարների ուղեկցությամբ նախարարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին, նրան ներկայացվել են խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական քննարկումներ և լուծումներ: Պատասխանատուների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են նախատեսված ժամանակացույցով, ըստ որի դպրոցը շահագործման կհանձնվի շուրջ 1 տարուց։ Հիմնովին նորոգված այս դպրոցում կկազմակերպվի ավելի քան 450 սովորողի կրթությունը՝ ժամանակակից պահանջներին համահունչ:

Հաջորդիվ՝ Ժաննա Անդրեասյանն այցելել է Մասիսի թիվ 5 ավագ դպրոց, որտեղ իրականացվում են վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ. դրանք արդեն ավարտական փուլում են: Երկրորդ մասնաշենքում կառուցվում են բնագիտական լաբորատորիա, մարզադահլիճ և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներ:

Նախարարը ծանոթացել է ենթակառուցվածքային և գույքային պայմաններին։ Շրջայցի ընթացքում նախարարն արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն․ դրանց առնչությամբ տեղում տրվել են հանձնարարականներ:

Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաների ստեղծման աշխատանքներում նախարարն ուշադրություն է հրավիրել ջրամատակարարման և ջրահեռացման մոնտաժային աշխատանքների իրականացմանը՝ շեշտելով, որ լաբորատորիաներն անպայման պետք է ապահովված լինեն հոսող ջրով:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը Հովտաշատի միջնակարգ դպրոցում էր, որը ևս վերակառուցվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով և կունենա 6 մասնաշենք: Շինարարության հարցերով պատասխանատու ընկերության ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում վերակառուցման աշխատանքներն իրականացվել են շատ բարձր տեմպերով:

Նախատեսվում է դպրոցը շահագործման հանձնել հաջորդ տարի: Ավելի քան 650 սովորողի համար նախատեսված դպրոցն ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, կունենա ֆուտբոլի խաղադաշտ, գրադարան, լաբորատորիաներ և այլն:

Ժաննա Անդրեասյանին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների ընթացքում վերանորոգվող դպրոցների սովորողների համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է մոտակա բնակավայրերի դպրոցներում․ աշակերտների տեղափոխությունն իրականացվում է պետության կողմից հատկացված բարձրակարգ ավտոբուսներով:

ԿԳՄՍ նախարարի աշխատանքային շրջայցն ավարտվել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվանի թիվ 139 ավագ դպրոցում, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ Համաշխարհային բանկի ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է շինարարական որակյալ աշխատանքների իրականացումը և սահմանված ժամկետների պահպանումը, որոնք համապատասխան միջավայր են ստեղծելու որակյալ կրթության կազմակերպման համար։

Նշենք, որ վերոնշյալ բոլոր դպրոցների հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Լրահոս
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան